ՄԽ համանախագահ. ԼՂ հարցով ՄԱԿ-ի նոր բանաձևի անհրաժեշտություն չկա28 մարտի 2017 - 09:34 AMT PanARMENIAN.Net - Մոտ մեկ ամիս առաջ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, քննարկվել է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի հարցը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ նշելով, որ ԼՂ հարցը քննարկել է տեղի պատկան ղեկավարության հետ: «Նրանք ինձ հավաստիացրեցին, որ եթե դա օգտակար լինի, նրանք պատրաստ են որոշակի քայլեր ձեռնարկել, դա կարող է լինել ՄԱԿ-ի բանաձև, կամ օգնություն այս կամ այն գործընթացի հետ կապված»,- ասել է նա՝ պատասխանելով հացին, թե անհրաժեշտ չէ արդյոք ԼՂ հարցով ՄԱԿ-ի նոր բանաձև ընդունել, գրում է Panorama.am-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն գրում էր, որ կողմերի միջև բախման հավանականությունը շատ մեծ է, անհրաժեշտ է, որպեսզի լինի ՄԱԿ-ի բանաձև, որը կդատապարտի հրադադարի խախտումները, սա թույլ կտա կանխել իրավիճակի սրացումը: Ռիչարդ Հոգլանդի խոսքով, այս պահի դրությամբ ԵԱՀԿ-ն է որպես միջազգային կառույց, որ այս գործընթացում առաջնորդող դերակատարում ունի, իրենք որպես ԵԱՀԿ մաս, ստանձնում են ամբողջ պատասխանատվությունը: «Նաև կարող ենք մտքում ունենալ, որ եթե լինի ճիշտ պահը՝ ելնելով պայմաններից, անհրաժեշտությունից, կարող ենք նաև դիմել ՄԱԿ-ին: Չնայած՝ դուռը մեզ համար բաց է, չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: Ապագայում գուցե դա անհրաժեշտ լինի, և եթե լինի իրական քայլ դեպի խաղաղություն, միգուցե մենք դիմենք ՄԱԿ-ին՝ օգնելու մեզ: Այս պահին, կարծես, առանձնահատուկ անհրաժեշտութուն չկա ՄԱԿ-ի նոր բանաձևի համար»,- ասել է Ռիչարդ Հոգլանդը: Ավելի վաղ Հոգլանդը հայտարարել է, որ«պետք է զգույշ լինեն հրապարակավ խոսքում, չնայած գիտենք՝ ինչ է տեղի ունենում» Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |