Բուսաբանական այգու մոտ կարող է «Երևան պողոտա» կառուցվել

Բուսաբանական այգու մոտ կարող է  «Երևան պողոտա» կառուցվել

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել է «Երևան պողոտա» ներդրումային նախագիծը, որով նախատեսվում է Բուսաբանական այգու՝ մայրաքաղաքի հյուսիսային դարպասի հարևանությամբ 1.4 հեկտար տարածքի վրա նոր ժամանցային վայր կառուցել:

Նախագիծը գնահատվում է մոտ $22.5 մլն:

Նախագծում նշվում է, որ «Երևան պողոտան» քաղաքային դիզայնի նոր կոնցեպտ է, որի նպատակն է Թամանյանի քաղաքային պլանավորմանը հատուկ շենքերի, գողտրիկ փողոցների, հրապարակների, կանաչ շենքների և այլ վայրերի կառուցմամբ Հայաստանում խթանել մշակույթային և կայուն զբոսաշրջության աճը:

Նախագծի նկարագրության մեջ նշվում է, որ խնդիրը մշակույթային ժառանգության ընդլայնումն է՝ էկոլոգիապես անվտանգ որոշումների կայացմամբ, Բուսաբանական այգու պահպանումն ու Երևանի հանդեպ գաստրոնոմիկ հետաքրքրությունը մեծացնելը:

Փետրվարին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարկել է www.investmentprojects.am կայքը, որի նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի Հանրապետություն՝ ինչպես արտերկրից, այնպես էլ երկրի ներքին ներդրողներից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---