Կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումը կսահմանափակվի

Կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումը կսահմանափակվի

PanARMENIAN.Net - Կամայական փոխադրամիջոցներով հացի և հացամթերքի տեղափոխումն այլևս անընդունելի է, և շուտով շրջանառության մեջ կդրվեն սննդամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրեր: Այս մասին ասել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ՍԱՊԾ հրավիրված հացի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Դանիելյանը ներկայացրել է Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջները, մասնավորապես՝ արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերը, համաձայն որոնց 2017թ. հունվարի 2-ից հացը ենթակա է համապատասխանության հայտարարագրման:

Միաժամանակ արտադրողներին ներկայացվել են սննդամթերքի փաթեթավորման նյութերին, բեռնարկղերին և հաց, հացաբուլկեղեն առաքող անձանց ներկայացվող պահանջները:

ՍԱՊԾ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Դանիելյանը արտադրողներին նաև հորդորել է, հացի ու հացամթերքի արտադրության համար անհրաժեշտ հումք և օժանդակ նյութեր (խմորիչներ, բարելավիչներ, սննդային հավելումներ և այլ բաղադրիչներ) ձեռք բերելիս, անպայման պահանջել և ունենալ դրանց անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթեր (համապատասխանության հավաստագրեր) և ձեռք բերման փաստաթղթեր՝ հետագծելիությունը ապահովելու նպատակով:

Բոլոր մասնակիցներին տրամադրվել են չփաթեթավորված հացի հետ առաքվող տեղեկատվական թերթիկի օրինակելի ձևերը, ինչպես նաև տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---