Ֆիյոն. Իսլամը Ֆրանսիայում պետք է խիստ հսկողության տակ լինի30 մարտի 2017 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հանդես է եկել երկրում իսլամի խիստ հսկողության օգտին: «Ես անհրաժեշտ եմ համարում, որ Ֆրանսիայում պետությունը խիստ հսկողություն հաստատի մահմեդական կրոնի հանդեպ: Հարկավոր է նաև խստագույնս վերահսկել Ֆրանսիայում գործող իսլամի կենտրոնների ֆինանսավորումն արտերկրից»,-ասել է նախագահության թեկնածուն RTL ռադիոկայանի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը: Ֆիյոնը հիշեցրել է, որ կրոնի վերահսկումը «ինչ-որ անսովոր բան չէ երկրի համար»: «Ֆրանսիայում իշխանություններն արդեն միջոցներ ձեռնարկել են ստիպելու համար կաթոլիկներին հարգել ՖՐանսիայի Հանրապետության արժեքները, ինչպես նաև այլ կրոնները: Մասնավորապես, այդ նպատակով 19-րդ դարում Նապոլեոն Բոնապարտը Կոնսիստորիա ստեղծեց Ֆրանսիայում, որը կանոնակարգում է հուդայականությանն առնչվող հարցերը», -հավելել է նա: Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |