Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ17 հոկտեմբերի 2007 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը վաղեմության ժամկետ չունի: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնվենցիայում այդ դրույթը հստակ նշված է: «Եթե նույնիսկ դիմենք Ազգերի լիգային, ապա այնտեղ եւս հաստատվում է, որ մարդկության դեմ հանցագործությունները, որոնց թվին է դասվում նաեւ ցեղասպանությունը, վաղեմության ժամկետ չունեն: Դա միջազգային իրավունքի դրույթներից մեկն է, որով էլ ղեկավարվում է «Հայ դատը»,-նշել է Մանոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |