Սերժ Թանկյանը տպավորված է Արցախում փոփոխություններով

Սերժ Թանկյանը տպավորված է Արցախում փոփոխություններով

PanARMENIAN.Net - Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը տպավորված է Արցախում տեղի ունեցած փոփոխություններով:

«Արցախում եմ՝ իրոք տպավորված եմ: Ինչ զարմանալի փոփոխություններ են այստեղ կատարվել: Ահա երեխան, որը կատարում է SOAD-ի Lonely Day երգը: Նա իսկական ռոք աստղ է», -գրել է Թանկյանն իր Instagram-ում:

Սփյուռքահայ արվեստագետները եռօրյա այցով ժամանել են Արցախ՝ տեղի կյանքին ծանոթանալու և ժողովրդի հետ անմիջական շփվելու համար:

Ավելի վաղ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ Թանկյանն ասել էր, որ մտածում է Արցախում համերգ կազմակերպելու մասին:

«Սա իմ առաջին ստեղծագործական կապն է Արցախի հետ, մենք կաշխատենք միասին, դա ինձ շատ է ոգեշնչում: Կարծում եմ, այդպիսի գործունեություն հետագայում էլ է հնարավոր: Մենք եկել ենք այստեղ կապեր հաստատելու», – ասել է Թանկյանը՝ հավելելով, որ մտածում է Արցախում համերգ կազմակերպելու մասին:

Հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանն, իր, SOAD մենակատար Սերժ Թանկյանի, կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի և սցենարիստ, ռեժիսոր Էրիկ Նազարյանի անունից աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում: Այս մասին Նա հայտարարել է Ստեփանակերտում ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---