ԱՄՆ-ն կարող են դառնալ այն երկիրը, որը Թուրքիայի հետ միասին հերքում է հայերի ջարդը18 հոկտեմբերի 2007 - 19:48 AMT PanARMENIAN.Net - «Թուրքիան վախենում է սեփական պատմությունից: Չէ որ հենց Հայոց ցեղասպանության չճանաչումն ու չդատապարտումը դարձավ Հոլոքոստի, Կամբոջայի, Դարֆուրի ջարդերի պատճառ եւ դա շարունակվում է անվերջ: Պատահական չէ, որ Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին տալով Ցեղասպանության սահմանումը, նկատի ուներ հենց Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եւ եթե հիմա ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չընդունի 106-րդ բանաձեւը, ապա Միացյալ Նահանգները կարող են դառնալ այն երկիրը, որը Թուրքիայի հետ միասին հերքում է հայերի ջարդը»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայկական Համագումարի (AAA) տարածաշրջանային տնօրենը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում` Արփի Վարդանյանը:Նրա խոսքերով, Ամերիկայի Հայկական Համագումը, ԱՄՆ ողջ հայկական համայնքը պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը Թուրքիայի վրա հարձակվելու համար: «Մենք պետք է կոչ անենք բոլոր մեր կողմնակիցներին ավելի ակտիվ աշխատել թուրքական մերժողական քաղաքականության դեմ: Մենք չպետք է զոհ գնանք Թուրքիայի սպառնալիքներին եւ շանտաժին եւ կոնգրեսականները պետք է հասկանան, որ բանաձեւի ընդունումը միշտ լինելու է «ոչ տեղին կամ ժամանակին»: Այն տեղին էր 92 տարի առաջ, այն տեղին է եւ այսօր»,- ընդգծել է Արփի Վարդանյանը, հավելելով, որ դա միայն ԱՄՆ հայ համայնքի գործը չէ, այլեւ ողջ ամերիկյան ժողովրդի գործն է: «Այդ կապակցությամբ, ես միշտ հիշում եմ գերմանացի քահանա Մարտին Նիմեյլերի խոսքերը, ով եղել է համակենտրոնացման ճամբարում. «Երբ եկան կոմունիստների ետեւից, ես լռում էի, քանի որ կոմունիստ չէի: Երբ եկան հրեաների ետեւից, ես կրկին լռում էի, քանի որ հրեա չէի: Հետո եկան կաթոլիկների ետեւից, սակայն ես լռում էի, քանի որ բողոքական էի: Իսկ երբ եկան իմ ետեւից, չկար մեկը, ով ինձ համար կբարեխոսեր»...»,- ասել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |