ՕՐՕ ներկայացուցիչ. «Ծառուկյան» դաշինքը կարող է ընդդիմության դեր ունենալ խորհրդարանում

ՕՐՕ ներկայացուցիչ. «Ծառուկյան»  դաշինքը կարող է ընդդիմության դեր  ունենալ խորհրդարանում

PanARMENIAN.Net - Նոր ձևավորված խորհրդարանում ընդդիմության դերը կարող է տանել «Ծառուկյան» դաշինքը: Այս մասին հայտարարել է ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։

«Այս պահին իրապես ժողովրդի շահի պաշտպանություն տեսնում եմ այդ դաշինքում, թեև որոշ մտավախություններ ունեմ, որ իշխանությունները կքանդեն այդ դաշինքը», - ասել է Մարտիրոսյանը, գրում է Aysor.am-ը։

Միակ ընդդիմություն լինելու մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում էր ԵԼՔ դաշինքը։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---