Զարուհի Փոստանջյանը կարող է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին

Զարուհի Փոստանջյանը կարող է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին

PanARMENIAN.Net - Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիտարկում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը։ Այս մասին հայտարարել է ինքը «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցության ղեկավարը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին:

Նա չի բացառել, որ կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԼՔ դաշինքում չեն քննարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու հարցը։

Հանրապետական կուսակցությունը քաղաքապետի իր թեկնածուին կառաջարկի ապրիլի 6-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 Ուշագրավ
---