Հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Երեւանում ծրագրվում է Ադմադինեջաթի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները: Իրանի նախագահն այցելելու է նաեւ Երեւանի պետական համալսարան, որտեղ հանդիպելու է ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ:
 Ուշագրավ
---