6 ապրիլի 2017 - 10:56 AMT
ԴիԿապրիոն՝ «Խոստումը» ֆիլմի մասին. «Աննախադեպ արդյունքի են հասել»

Ռեժիսոր Թերի Ջորջի ղեկավարությամբ դերասաններ Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլն ու Շարլոտ Լե Բոնն աննախադեպ արդյունքի են հասել առաջիկայում ցուցադրվելիք՝ Հայոց ցեղասպանության նվիրված «Խոստումը» ֆիլմում: Ֆեյսբուքյան գրառման միջոցով նման տեսակետ է հայտնել աշխարհահռչակ օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:

«Ողջունում եմ ամբողջ թիմին՝ իմ լավ ընկեր ու լեգենդար պրոդյուսեր Մայք Մեդավոյի հետ մեկտեղ, որի տաղանդն ու անմնացորդ նվիրումը գործին կյանքի են կոչել այս կարևոր նախագիծը»,- գրել է ԴիԿապրիոն:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։

Կարդացեք նաև՝ Ստալոնե. «Խոստումն» ունի «Օսկարին» արժանի ֆիլմին հատուկ բոլոր որակները