Ապրիլի 26-ից կգործի «Տարոն ավիայի» Սամարա-Գյումրի չվերթը

Ապրիլի 26-ից կգործի «Տարոն ավիայի» Սամարա-Գյումրի չվերթը

PanARMENIAN.Net - «Տարոն ավիա» ընկերությունը նոր ուղիղ չվերթ է գործարկում Սամարայից Հայաստան: Այդ մասին հայտնել է Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ապրիլի 26-ից «Տարոն ավիա» ընկերությունը մտադիր է Սամարայից թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ավիաընկերության ինքնաթիռները Հայաստան կթռչեն շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի օրերին: Թռիչքները կիրականացվեն Boeing 737-500-ով:

Ըստ չվացուցակի Գյումրիից թռիչքը կիրականացվի 13:35-ին, ժամանումը Սամարա՝ 16:05-ին: թռիչքը Սամարաից՝ 17:35-ին, ժամանումը ԳՅումերի՝ 20:00-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---