ԶԼՄ-ներ. Ռուսական ռազմանավերը շտապում են դեպի Միջերկրական ծով

ԶԼՄ-ներ. Ռուսական ռազմանավերը շտապում են դեպի Միջերկրական ծով

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմանավերն արագ կարգով վերադառնում են Միջերկրական ծով: Այդ մասին հայտնում է Բոսֆորում նավերի տեղաշարժին հետևող թուրքական Bosphorus Observer-ը:

Ռուսական նավերը շարժվում են Սիրիայի ափերի ուղղությամբ: Հրապարակվել են նաև նավերի լուսանկարները, հայտնում է Korrespondent.net-ը:

Մասնավորապես, «Ադմիրալ Գրիգորովիչ» ռազմանաավը ուղևորվում է դեպի Սիրիա:

Ավելի վաղ Ռուաստանը հայտարարել էր, որ ԱՄՆ հրթիռային հարվածի հետևանքով Սիրիան կորցրել է ավիացիայի կեսը՝ 80-90 ինքնաթիռներից 40-ը ոչնչացվել է:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---