ՀՎԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

ՀՎԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Այս մասին որոշումն ընդունվել է ապրիլի 7-ին տեղի ունեցած ՀՎԿ վարչության նիստում:

«Հաշվի առնելով վարչական ռեսուրսի, օլիգարխիկ և թաղային խմբավորումների, համատարած ընտրակաշառքի զանգվածային ազդեցությունը ընտրական գործընթացի վրա` ՀՎԿ վարչությունը որոշում կայացրեց չմասնակցել մայիսի 14-ին տեղի ունենալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին»,-տեղեկացնում են ՀՎԿ լրատվական ծառայությունից:

Վարչության նիստում քննարկվել են նաև ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք խնդիրներ:

Կուսակցության վարչությամն մեկ այլ որոշմամբ սահմանվել է կուսակցականների վերահաստատման և անդամագրման նոր կարգ:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա:«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%:

Միևնույն ժամանակ, ՀՎԿ վարչությունը հայտարարում է, որ կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է երկրում տեղի ունեցող բոլոր հասարակական-քաղաքական գործընթացներին և արտահայտելու է իր հրապարակային դիրքորոշումը ծավալվող առանցքային զարգացումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---