Հոնկոնգում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

Հոնկոնգում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի

PanARMENIAN.Net - Հոնկոնգի համալսարանում հայկական և վրացական ձեռագրերի ցուցահանդես կբացվի, որը կանցկացվի «Հռչակավոր նկարազարդում. XI-XVIII դարերի հայկական և վրացական ձեռագրերը» խորագրի ներքո:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 11-ը, գրում է South China Morning Post-ը:

«Հայկական ձեռագրերն ամենահարուստ պատկերազարդումներով ձեռագրերն են Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիներից: Դրանց մեջ առաջնային նշանակություն ունի Ավետարանը: Հայերն այն պաշտում են նույնքան, որքան հույն ու ռուս ուղղափառները՝ սրբապատկերները»,- նշել է Հոնկոնգի համալսարանի Թանգարանի և գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Ֆլորիան Կնոտեն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ հայկական ձեռագրերի ցուցահանդես կկազմակերպվի նաև Լեհաստանի Կելցե քաղաքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---