Խաղաղության ուղերձով վահանակներ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Խաղաղության ուղերձով վահանակներ՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

PanARMENIAN.Net - «Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի 7 բանուկ մայրուղիների վրա մարտ և ապրիլ ամիսների ընթացքում տեղադրելով էլեկտրոնային վահանակներ, կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Հայոց ցեղասպանությունը:

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանը ամփոփելով կազմակերպության այս տարվա գործունեությունը ասել է.

«Խաղաղությունն արվեստի» կազմակերպությունը 2017 թ-ի մարտ ամսից արդեն իսկ 7 վահանակ է տեղեադրվել Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում, իսկ ապրիլին Վրենթհեմի քաղաքում բարձրացավ թվով 8-րդ էլեկտրոնային վահանակը` իրար հաջորդող 2 լուսային էկրաններով: Առաջինի վրա երևում են Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, ովքեր Խոր Վիրապից Մասիսի ուղղությամբ խաղաղության պատգամ են ուղարկում Թուրքիային` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հարգելով հիշատակը Հոլոքոստի, ինչպես նաև բոլոր ցեղասպանությունների անմեղ նահատակների:

Երկրորդ էկրանի վրա գրված է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի խաղաղության պատգամը. «Եթե ազգերը կարողանան լուծել իրենց միջև տարաձայնությունները` նրանք հեշտությամբ կարող են հաստատել տևական խաղաղություն»: Նմանատիպ վահանակներ են բարձրացել նաև ԱՄՆ-ի Քենետիքեթ նահանգի Նյու Բրիթեն քաղաքում և Օհայոյի` Քլիվլենդ քաղաքում»:

2003 թ-ին Դանիել Վարուժան Հեճինյանը հիմնել է «Խաղաղությունն արվեստի» անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպությունը, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն` իրազեկելով մարդկային գոյավիճակի մասին, նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը՝ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---