Պուտին. Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են վատթարացել

Պուտին. Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի են վատթարացել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ ավելի վատթարացան: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կարելի է ասել, որ վստահությունը աշխատանքային մակարդակում է, հատկապես ռազմական առումով, սակայն այն ոչ թե բարելավվել է, այլ վատթարացել»,-ասել է ՌԴ նախագահը, ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պուտինն ակնհայտ խախտում էր անվանել ԱՄՆ հրթիռային հարվածը սիրիական ավիաբազային և հանդիմանել էր ՆԱՏՕ-ի անդամներին Վաշինգտոնին սատարելու համար: Ըստ նրա, ԱՄՆ դաշնակիցները միայն համաձայնություն են տալիս՝ ոչ մի բան չվերլուծելով:

ՌԴ նախագահը նաև համեմատել է քիմիական գրոհը Սիրիայում Իրաքի 2003թ. իրադարձությունների հետ, երբ ԱՄՆ-ն ցուցադրեց իբր այնտեղ հայտնաբերված քիմզենքը: Նա հայտարարել է, որ նոր գրոհներ են պատրաստվում, որոնք, ըստ նրա, միտված են հրահրելու Սիրիայի գործող իշխանություններին:

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով ՌԴ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է որոշի, թե ում դաշնակիցը կցանկանար լինել՝ ԱՄՆ-իթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իրանի և «Հեզբոլլահի»:

Ապրիլի 12-ին ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «կեղծ ընտրություն» էր անվանել Թիլերսոնի պահանջը և ասել էր, որ Մոսկվան ձգտում է հասկանալ ԱՄՆ իրական աշխատակազմը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---