Ֆրանսիայից բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ են անում

Ֆրանսիայից բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ են անում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայից ժամանած մի խումբ բժիշկներ Արցախի հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում են անվճար ընդունելություն, խորհրդատվություն, հետազոտություններ՝ հարկ եղած դեպքում կատարելով նաև վիրահատություններ:

«Հայ-մեդ» ֆրանսիական բժշկական-մարդասիրական ընկերության նախագահ Հովհաննես Ժան Միշելն ասել է, որ իրենց Արցախ գալու առաքելության նպատակն առաջին հերթին այն է, որ Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի մասնագետների հետ աշխատանքներ տանեն, ինչպես նաև իրականացնեն Արցախի շրջանների բուժկետների վերանորոգումը, որն արդեն 4 տարի է, ինչ սկսվել է, գրում է Արցախպրեսը:

«Պարբերաբար դեղորայք ենք ուղարկում Արցախ՝ դրանով մեր ներդրումը բերելով Արցախին: Այցի ընթացքում կատարում ենք փորձի փոխանակում, որպեսզի միջազգային բժշկության փորձն այստեղ տարածենք: Տպավորված եմ տեղի բժիշկների գործունեությամբ. նրանք խելացի են, պարտաճանաչ ու հոգատար: Արդեն 3-րդ օրն է, ինչ այստեղ ենք: Ուրոլոգ Շանթ Բալյանի գլխավորությամբ տեղի բժիշկների հետ օրվա մեջ իրականացնում ենք մոտ 6 վիրահատություն: Այստեղ որոշ բժշկական գործիքների պակաս կա: Հուսով ենք, որ առաջիկայում հիվանդանոցը դրանք ձեռք կբերի, և հնարավորություն կունենաք ավելի արդյունավետ աշխատել»,- ասել է Հովհաննես Ժան Միշելը:

Ֆրանսիացի բուժքույրն էլ նշել է, որ ինքը մինչև այստեղ գալն էլ տեղյակ է եղել Արցախի մասին:

«Առաջին տպավորություններս հրաշալի են: Ես գիտեմ, որ Ադրբեջանի կողմից հաճախ Արցախի վրա հարձակումներ են լինում: Ես եկա ու տեսա այս գեղեցիկ երկիրը. գոհ եմ Արցախի ժողովրդի մարդկային վերաբերմունքից, ընդունելությունից, բարյացակամ վերաբերմունքից»,- հավելել է բուժքույրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---