«ՍԱՍ գրուպ»-ում ասում են՝ տեղյակ չեն համացանցում հայտնված ձայնագրությունից (վիդեո) 14 ապրիլի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը: Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու, «ՍԱՍ գրուպի» նախագահ Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում: PanARMENIAN.Net ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով զանգարեց տեղեկատուներում նշված ընկերության գլխամասային գրասենյակի հեռախոսահամարով: Հեռախոսազանգին պատասխանողը նշեց, որ ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ ձայնագրության մասին է խոսքը և չի կարող մեկնաբանել: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ պատասխանատու և իրազեկ ինչ-որ մեկից, աշխատակիցը պատասխանեց, որ զանգահարել ենք կադրերի բաժին և իրենք իրավասու չեն նման տեղեկատվություն տալ: Խորհրդարանական ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ) ռեյտինգային թեկնածուներից ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ տեղը՝ ստանալով 12027 քվե: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել էր ՀՀԿ մեկ այլ թեկնածու՝ Արման Սահակյանը։ Նրա օգտնին քվեարկել է 18532 ընտրող։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |