ՀՀ ԱԳՆ ղեկավարը այցելելու է Բուլղարիա եւ Հունգարիա

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական այցով կգտնվի Բուլղարիայում: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի, փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Իվայլո Կալֆինի, նաեւ Սոֆիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:



Հոկտեմբերի 30-ին նախարար Օսկանյանը Սոֆիայից կուղեւորվի Հունգարիա: Բուդապեշտում ծրագրված է նախարար Օսկանյանի առանձնազրույցը Հունգարիայի ԱԳ նախարար Քինգա Գյոնցի հետ, նաեւ հանդիպումը Հունգարիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Զորթ Նեմեթի հետ: Նույն օրը երեկոյան նախատեսված է նախարար Օսկանյանի ելույթը Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---