The Hollywood Reporter. Թուրք «թրոլերը» տապալել են «Խոստումի» վարկանիշը

The Hollywood Reporter. Թուրք «թրոլերը» տապալել են «Խոստումի» վարկանիշը

PanARMENIAN.Net - Incisozluk-ի օգտատերերը, որը 4chan անանուն ֆորումի թուրքական տարբերական է, տապալել են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վարկանիշը: Այդ մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Ռեժիսոր Մայք Մեդավոյը, որը եղել է ֆիլմի ցուցադրությանը Տորոնտոյի կինոփառատոնում, տեսել է, թե ինչպես է 900 կինոդիտող ծափահարել ֆիլմի վերջում, իսկ հետո հանկարծ ինչ-որ տեղից հայտնվեցին տասնյակ հազարավոր ցածր գնահատումներ: «Հոլիվուդը լիամետրաժ կինոնկար է նկարահանում Հայոց ցեղասպանության մասին և թրեյլերն արդեն հավաքել է մոտ 700.000 դիտում: Մենք պետք է ինչ-որ բան ձեռնարկենք, շտապ»,-ասվում էր ֆորումի գրառումներից մեկում, գրում է Lenta.ru-ն:

Ավելի ուշ ֆիլմն արագ սկսեց բացասական գնահատականներ ստանալ և գրանցեց 1.8 ցուցանիշը IMDb-ում: Կինովարկանիշների խոշորագույն կայքում ասել են, թե ոչ մի կերպ չեն կարող ազդել այդ իրավիճակի վրա, քանի որ պորտալը ստեղծված է «հասարակական կարծիքի արտահայտման համար»:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Ապրիլի 21-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան: Երևանի կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի ապրիլի 27-ից:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---