Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է![]() 21 ապրիլի 2017 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի՝ ապրիլի 21-ից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին, ժամը 00.00-ին: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսում է «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտա հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին: «Ելք» դաշինքը քարոզարշավը սկսում է երթով, որը կմեկնարկի ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված): Երթը ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |