30 մեջբերում Մխիթարյանից. «Ամենակարևոր մրցումը հաջորդ խաղն է»

30 մեջբերում Մխիթարյանից. «Ամենակարևոր մրցումը հաջորդ խաղն է»

PanARMENIAN.Net - Euro-football կայքը 30 մեջբերում է արել Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից:

«Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն տաղանդավոր ֆուտբոլիստ է, այլ նաև կրթված մարդ: Միկին, ինչպես կոչում են Մխիթարյանին, ազատ հաղորդակցվում է 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և պորտուգալերեն: Հենրիխը նաև որոշ չափով իտալերեն գիտի, բայց ոչ բավարար»,-գրում է կայքը և մեջբերումներ անում Մխիթարյանի տարբեր հարցազրույցներից, որոնք ներկայացվում են ստորև.

«Մարդը, որը դադարում է սովորել, մեռածին հավասար է»

«Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: Ես միշտ ասում եմ, որ կփորձեմ: Չէ որ, եթե խոստանում ես և չես կատարում, միշտ ճնշման տակ ես լինում»

«Բրազիլացիները զարմանալի են իրենց բնույթով: Դա հնարավոր չէ նկարագրել, կարելի է միայն զգալ նրանց շրջապատում»

«Պետք է աշխատես քո լավագույն որակները ցույց տալ, հակառակ դեպքում այլևս այդտեղ չես լինի»

«Հորս հետ անցկացրած ժամանակը շատ նշանակալի էր, թեև շատ կարճ»

«Ես երկար ճանապարհ եմ անցել «Մանչեսթեր Յունայդեթում» հայտնվելու համար և ոչինչ չի խանգարի ինձ հասնել երազանքիս»

«Պետք է յուրաքանչյուր մարտում հաղթես, ամեն մի մետրի վրա, այն ժամանակ կհասնես հաղթանակի»

«Ես սկսեցի ֆուտբոլով զբաղվել հորս մահից մեկ տարի անց: Ես պաշտում էի նրան և ասացի ինքս ինձ, որ պետք է աշխատեմ, ինչպես հայրս էր աշխատում»

«Յուրաքանչյուր մարզիչ յուրովի է վստահություն ներշնչում: Մեկը գրկախառնվում է, մյուսն՝ ուղղակի զրուցում»

«Որպես ֆուտբոլիստ պետք է փորձես իմանալ, թե ինչն ես վատ արել և ինչը կարող ես ավելի լավ անել»

«Բավարար չէ տեխնիկապես պատրաստված լինել, պետք է սիրտդ տաս ակումբին և բոլոր ջանքերը գործադրես»

«Մայրս նաև հորս տեղն է գրավել, ուստի ես նրան շատ երախտապարտ եմ»

«Ես երբեք չեմ հանձնվում, երբ խոչընդոտների եմ բախվում: Ես շարունակում եմ ճանապարհս դեպի իմ կարիերայի նպատակը»,

«Ես հավատում եմ, որ խաղն այնպիսի մեծ ակումբում, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է, արժանի է հորս հիշատակին, այն ոգեշնչմանը, որը նա հաղորդեց ինձ»

«Չեմ ուզում ծերության օրոք նստել բազկաթոռին ու ինչ-որ բանի մասին ափսոսել»

«Երբ երազանքդ կատարվում է, այն սկզբից իրական չես համարում»

«Մանչեսթեր Յունայթեդն» ուղղակի ակումբ չէ: Այդ ակումբի անդամ լինել նշանակում է մեծ պատմության մաս կազմել»

«Մարտավարությունը ֆուտբոլի մի մասն է միայն, դաշտում ֆուտբոլիստներն են խաղում»

«Ամենակարևոր մրցումը հաջորդ խաղն է»

«Ես հազվադեպ եմ արևի երես տեսնում Մանչեսթերում: Բայց ես այստեղ լողափին արևահարվելու համար չեմ եկել»

«Ինձ դուր է գալիս դժվարություններ հաղթահարելը, չէ որ դա մեզ ուժեղացնում է»

«Հայ ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում խաղալու շանս այնքան էլ հաճախ չեն ունենում: Ես ուզում եմ տպավորել երեխաներին, որոնք հետևում են իմ խաղին»

«Ամեն մարդ պետք է իմանա, որ կարող է հասնել բարձունքի անկախ նրանից, թե որտեղ է ծնվել: Բոլորն ունեն սեփական տաղանդն ու իր ժողովրդի մշակույթը ներկայացնելու հնարավորություն»

«Ամեն ինչ կախված է ձեզանից: Դուք պետք է ձեզ ճիշտ ուղղությամբ առաջ մղեք: Եթե կամակոր ես, քեզ ոչինչ չի օգնի, եթե տխրում ես՝ ոչինչ չի օգնի: Պետք է դրական տրամադրվել ու լավ աշխատել»

«Ժամանակները չեն կարող միշտ լավը լինել»

«Մի մտածեք ռեկորդների մասին: Մի օր դրանք կգերազանցվեն»

«Ես ֆուտբոլ եմ խաղում ինչպես շախմատ կխաղայի: Պետք է լավ մտածել և կանխատեսել, թե ինչ կարող է կատարվել իմ քայլից հետո»

«Բոլորն ամենից լավ խաղում են չեմպիոնների դեմ»

«Երբ ես Հայաստան վերադարձա Բրազիլիայում 4 ամիս անցկացնելուց հետո, ապա ինձ հայ Ռոնալդինյո էի զգում»

«Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում են փայլում, ես սովորական մարդ եմ»

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

Ընթերցեք նաև. Մխիթարյան. ՄՅՈւ-ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպայի լիգայի եզրափակիչ

 Ուշագրավ
«Ես արդեն 30 տարեկան եմ, և սիրում եմ խաղալ, ոչ թե ուղղակի ժամանակ անցկացնել նստարանին»,-ասել է նա
100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ևս 2 ներկայացուցիչ
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արա Աղանյանը նույն քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել
Ֆուտբոլի ազգային ընտրանին վերջին արտագնա խաղերում դժգույն խաղ է ցուցարդել՝ ոչ ոքի խաղալով Լիխթենշթեյնի հետ ու պարտվելով Ֆինլանիային։