Time-ը «Խոստումը» ֆիլմում ընդգծել է պատմական փաստերը22 ապրիլի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին՝ ընդգծելով ֆիլմի հիմքում ընկած պատմական իրողությունները: Պարբերականը նշել է, որ ֆիլմի ցուցադրությունը համընկնում է ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ: «1915-ի հենց այդ օրը հարյուր հազարավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Օսմանյան կայսրության կողմից, որը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը...Ցեղասպանություն տերմինը դեռևս մնում է վիճահարույց դեպքերից ավելի քան մեկ դար անց», ասվում է հոդվածում, հայտնում է Արցախպրեսը: Հոդվածում նշվում է, որ Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության իշխող կուսակցությունը Թուրքիայում ապրող ամենամեծ քրիստոնյա փոքրամասնությանը՝ հայերին բնաջնջելու ծրագիր է մշակել, որի արդյունքում հայերի ունեցվածքը բռնագրավվեց, ժողովրդին ենթարկեցին տեղահանությունների դեպի Սիրիական անապատ, որի ընթացքում շատերը մահացան: «1914-ին Օսմանյան կայսրությունում ապրում էր մոտ 2.1 միլիոն հայ, իսկ մինչև 1922թ-ը մոտ 387,800 հայ մնաց երկրում», - ասված է հոդվածում: Աղբյուրը նշում է, որ հայերը ավելի քան մեկ դար պայքարում են, որպեսզի Թուրքիայի և աշխարհի մյուս երկրների իշխանությունները Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածները որակեն որպես Ցեղասպանություն: Նայև հիշեցվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրժել է իր նախընտրական խոստումը և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված իր ելույթում չօգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը: «Ըստ Հայկական ազգային ինստիտուտի տվյալների՝ առնվազն 26 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,-հավելում է հեղինակը: «Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |