Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայ ժողովրդին

Ջեմալ փաշայի թոռը ցավակցել է հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը՝ թուրք գրող և լրագրող Հասան Ջեմալը, ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես կիսում եմ իմ հայ եղբայրների՝ ապրիլի 24-ի ցեղասպանության ցավը»,-թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հասան Ջեմալը:

Հասան Ջեմալի 2012-ին գրված Հայոց ցեղասպանության մասին «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը թարգմանվել է նաև հայերեն: Նա մի քանի անգամ եկել է Հայաստան, այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Դեռևս 2014-ին Երևանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Ջեմալը հայտարարել էր, որ «Երևան չի եկել` ասելու այն, ինչ մենք ենք ցանկանում լսել»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---