Հնդկաստանի փոխնախագահը Երևանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Հնդկաստանի փոխնախագահը Երևանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին:

Հնդկաստանի փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել Հիշատակի պուրակում, հայտնում է «Sputnik Արմենիան»։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մոտ հանդիպելով մի փոքրիկ տղայի՝ Մոհամմադ Համիդ Անսարին շոյել է նրա գլուխն ու դիմելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասել. «Ահա նա՝ կյանքի ոգին»։

Անսարին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---