Բաքվի դատարանն Ուելդանով-Գալուստանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Բաքվի դատարանն Ուելդանով-Գալուստանին 8 տարվա ազատազրկման է դատապարտել

PanARMENIAN.Net - Բաքվի առանձնապես ծանր գործերով դատարանն 8 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ հայազգի քաղաքացի Ուելդանով-Գալուստյանին, ով ձերբակալված էր թմրանյութերի վաճառքի մեղադրանքով:

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, դատարանը բավարարել է մեղադրող կողմի պահանջը:

Ուելդանովը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 28-ին: Ի պատասխան նրա ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, նա Բաքու էր այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

Ուելդանովը չէր ընդունել մեղադրանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---