Հարությունյան եղբայրները՝ Ուկրաինայի Գավաթի սինքրոն ջրացատկի բրոնզե մեդալակիրներ29 ապրիլի 2017 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հայ ջրացատկորդներ Ազատ և Վլադիմիր Հարությունյանները մասնակցում են Ուկրաինայի Գավաթի բաց առաջնությանը։ Հարությունյան եղբայրները սինքրոն ցատկում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը նշել է, որ եղբայրները երկրորդ տեղի համար պայքարում զիջել են չնչին` 0.40 միավորով. «Դժգոհ եմ տղաներից, քանի որ նրանք կարող էին զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ Դա էր նրանց իրական տեղը։ Սակայն հաշվի առնելով, որ Ազատն ու Վլադիմիրը երկար ժամանակ չեն մարզվել՝ գնահատում եմ բավարար»: Ապրիլի 30-ին Հարությունյան եղբայրները կմրցեն անհատական աշտարակացատկ ձեւում։ Սակայն գլխավոր մարզիչը հայտնել է, որ Ազատի մասնակցությունը հարցականի տակ է՝ ուսի վնասվածի պատճառով, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։ Կարդացեք նաև՝ Հայ ջրացատկորդները համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |