4 ամսում Վրաստան մոտ 740 հազար զբոսաշրջիկ է այցելել

4 ամսում Վրաստան մոտ 740 հազար զբոսաշրջիկ է այցելել

PanARMENIAN.Net - 2017-ի առաջին 4 ամսում Վրաստան է այցելել 1,8 մլն օտարերկրացի, ինչը 11,1%-ով ավելի է, քան 2016-ին: Այդ մասին ասվում է երկրի ՆԳՆ հաղորդագրության մեջ: Վրաստան այեցլածների ընդհանուր թվից զբոսաշրջիկ է եղել 736.300-ը, ինչը 26,9%-ով ավելի է, քան 2016-ին:

Ապրիլին Վրաստան ամենից շատ այցելել են Հայաստանի (+13,2%), Ադրբեջանի (7,1%), Թուրքիայի (-19,2%), Ռուսաստանի (16,5), Ուկրաինայի (27,2%) և Իրանի (183,9%) քաղաքացիները:

Միայն ապրիլին Վրաստան է այցելել 510.600 օտարերկրացի (աճը 10,2%), որից զբոսաշրջիկ է եղել 222.600 մարդ (աճը 29,7%), տարանցիկ ուղևոր՝ 107,8 (0,3%):

Դրական է միտումը նաև Եվրամիության երկրների մասով՝ տարեսկզբից աճել է այցելուների թիվը Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Բուլղարիայից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---