Եվրամիությունն ու Լիտվան մտահոգ են Վրաստանում տիրող իրավիճակով

PanARMENIAN.Net - Հայաստանի համար շատ կարեւոր է կայուն Վրաստանը: Այդ մասին Երեւանում Լիտվայի արտգործնախարար Պետրաս Վայտիեկունասի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: «Ես հուսով եմ, որ դիմակայությունը Վրաստանում արագ լուծում կստանա քաղաքական մեթոդներով»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարը:



Իր հերթին Պետրաս Վայտիեկունասը հաղորդել է, որ Երեւանից մեկնելու է Թբիլիսի: «ԵՄ-ն եւ Լիտվան մտահոգված են Վրաստանում ստեղծված իրավիճակով եւ այդ պատճառով նա մեկնում է Թբիլիսի: Մենք ցանկանում ենք հիշեցնել, որ եվրաինտեգրման ուղին մեծ նշանակություն ունի Վրաստանի համար եւ առավել նվիրված կդարձնի հանրապետությունը եվրոպական արժեքներին»,-ասել է Լիտվայի ԱԳՆ ղեկավարը: Նա համոզված է, որ այցը հնարավորություն կտա Լիտվային իր դիրքորոշումն արտահայտել այս հարցի շուրջ եւ հավաստիացնել վրաց ժողովրդին, որ իրենք միայնակ չեն եւ կարեւոր են Եվրոպայի համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---