ՀՀԿ-ն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհուրդը այսօր անցնող 11-րդ նիստի ժամանակ առաջադրել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում: Եւ այսօր Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀԿ նախագահ: Կուսակցության նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին քվեարկել է 641 պատվիրակ, դեմ` 0, 7 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կուսակցության 650 անդամներից քվեարկությանը մասնակցել են 648-ը:



Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահական ընտրություններն անցնելու են 2008 թվականի փետրվարի 19-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---