ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի

ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ կանցկացվի Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ գավաթին կմասնակցեն երկու և մեկ տեղանի շարժիչով պարամոտորներ և պարաթրայքեր:

«Գավաթին կմասնակցի 10 մարզիկ, որոնցից 4-ը՝ Ռուսաստանից»,- նշեց նա՝ հավելելով, որ կմասնակցեն նաև Հայաստանի նորաստեղծ շարժիչային պարապլաներային դպրոցն ավարտած օդաչուներ, որոնցից են Արման Սաղաթելյանը, Հմայակ Պետրոսյանը, Արմեն Սարկիսյանը և այլք:

Սարգսյանը տեղեկացրեց, որ ժյուրին ևս միջազգային է լինելու՝ Ալբերտ Ալեքսեևը ՌԴ-ից և ևս մեկ մրցավար ՀՀ-ից: Գավաթը կանցկացվի Եղվարդի հարևանությամբ գտնվող հատուկ պատրաստված թռիչքուղու վրա (Եղվարդի լիճ): Բուն թռիչքները կսկսվեն ժամը 17:00-ից հետո:

Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին, մասավորապես նրանց, ում համար երկինքը տարերք է, հրավիրում են ականատես լինելու մրցումներին:

2015-ին և 2016-ինՀայաստանում կայացել են Պարապլաներային թռիչքների միջազգային մրցումներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---