ԿԸՀ. ՀՀԿ-ն հաղթել է՝ ավելի քան 70% ձայն ստանալով![]() 15 մայիսի 2017 - 03:31 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները: Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է` 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով: ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել Տարոն Մարգարյանը: Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին քվեարկել էր մոտ 846.000 ընտրողից մոտ 495.000-ը կամ 58.5%-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |