Քանի մանդատ կստանան Երևանի ավագանի անցած քաղաքական ուժերը. Նախնական տվյալները![]() 15 մայիսի 2017 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու նոր կազմում, ըստ մայիսի 14-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքների, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացած 71.25% քվեների համապատասխան կունենա 46 մանդատ: Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանը: Ընտրությունների արդյունքում 2-րդ տեղը զբաղեցրած ԵԼՔ դաշինքը կստանա 14, իսկ 3-րդ տեղում հայտնված «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5 մանդատ (7.75%): Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները:Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով: ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |