Հնգյակից երկու աղջկա վիճակը միջին ծանրության է

Հնգյակից երկու աղջկա վիճակը միջին ծանրության է

PanARMENIAN.Net - Երևանում մայիսի 3-ին ծնված հնգյակից ոնջ մնացած երկու աղջկա վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Աղջիկների վիճակն արդեն միջին ծանրության է գնահատվում: Նրանք դեպի լավն են գնում», - ասեցին նախարարությունից:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։

Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը:

Կարդացեք նաև՝ Երևանում ծնված եռյակի վիճակը կայուն է. Շնչառական խնդիրներ ունեն

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---