Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Արփինե Հովհանիսյանը՝ փոխնախագահներ

Բաբլոյանը՝  ԱԺ նախագահ, Շարմազանովն ու Արփինե Հովհանիսյանը՝ փոխնախագահներ

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում է առաջադրելու Արա Բաբլոյանին, փոխնախագահների պաշտոնում՝ Էդուարդ Շարմազանովին ու Արփինե Հովհաննիսյանին:

Այս մասին է հայտարարել ՀՀԿ խոսնակ ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը

Խմբակցության նախագահի պաշտոնը կզբաղեցնի Վարհամ Բաղդասարյանը, խմբակցության քարտուղար կդառնա Գագիկ Մելիքյանը:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ կլինի Գագիկ Մինասյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը, տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանի, պետաիրավական հանձնաժողովը կղեկավարի Հարայր Թովմասյանը, ներքին գործերի և անվտանգության հարցերով հանձնաժողովինը՝ Կորյուն Նահապետյանը, առողջապահության ու սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը՝ Հակոբ Հակոբյանը:

Կարդացեք նաև. «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ

Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը։ Այն որպես ամենատարեց պատգամավոր նախագահելու է ՀՀԿ-ական Կնյազ Հասանովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---