Ծառուկյան. Եթե կոալիցիա չենք կազմում, ընդդիմություն ենք18 մայիսի 2017 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք» խմբակցությունն ընդդիմադիր է լինելու: Այդ մասին հայտարարել է «Ծառուկյան» դաշինք խմբակցությունից պատգամավոր ընտրված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը պետք է ղեկավարի նաև խմբակցությունը: «Եթե չենք հայտարարել, որ կոալիցիա ենք կազմում, ուրեմն ընդդիմություն ենք»,- ԱԺ 6-րդ գումարման նիստից առաջ ասել է նա լրագրողներին, հայտնում է Panorama.am-ը: Նա խոստացել է ակտիվ աշխատել: Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կորոշվի դաշինքի ցուցակներով ընտրված 8 պատգամավորի մանդատի հարցը՝ Ծառուկյանն ասել է, որ բոլոր խոչընդոտները հարթվել են, հակասություններ չկան, իսկ նրանց ճակատագիրը կորոշի խմբակցությունը: «Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք»,- հավելել է նա: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ նախորդ 131 պատգամավորն իր տեղը կզիջի նորընտիր 105 պատգամավորին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |