Կոնգրեսական Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Էրդողանի թիկնապահներին

Կոնգրեսական Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Էրդողանի թիկնապահներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել պատասխանատվության կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության անդամներին, որոնք, նրա պնդմամբ, մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բախման արդյունքում ցուցարարները ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր են եղել։

ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները պահանջել են Թուրքիայից ներողություն խնդրել ծեծկռտուքի համար:

Պետդեպարտամենտի պաշտտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախումներով: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հարգում է խաղաղ բողոքի իրավունքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մինչդեռ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչները հայտարարել են, թե բախումները հրահրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված մի խումբ անձինք՝ հավելելով, թե «ամերիկաբնակ թուրքերն ինքնապաշտպանության են դիմել, իսկ մեկը նաև լուրջ վնասվածքներ է ստացել»:

Ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին բողոքի ակցիա է անցկացնում, որպեսզի ուշադրություն գրավի Թուրքիայում Էրդողանի ռեպրեսիաներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։

Ընթերցեք նաև. Էրդողանի կողմնակիցները Վաշինգտոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---