ԵԱՀԿ Երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ին կփակվի19 մայիսի 2017 - 09:12 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել: Այս մասին մայիսի 19-ին հայտարարել է գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն՝ մանրամասնելով, որ Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և 2017թ. Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին: ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին: Զանիեն նշել է, որ երևանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ. «Գործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր», - ասել է նա: Ըստ աղբյուրի՝ ԵԱՀԿ գործունեությունը երկրում ներառել է՝ ի թիվս այլոց աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփողման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին: 2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը: Գլխավոր քարտուղար Զանիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթությունում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |