«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավոր հրաժարական է տվել

«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավոր հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ԱԺ 6-րդ գումարման նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։

Եթե 15 օրվա ընթացքում նրանք գրավոր դիմումը հետ չվերցնեն, ապա հրաժարականն ընդունված կլինի:

Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Այնուհետև,Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել:

«Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը:

Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---