Facebook-ում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Instagram-ի ծանուցումները

Facebook-ում առաջիկայում հնարավոր կլինի տեսնել Instagram-ի ծանուցումները

PanARMENIAN.Net - Facebook-ն աշխատում է մի գործառույթի վրա, որը հնարավորություն կտա տեսնելու Instagram-ի ծանուցումները: Դեռևս 2012-ին Facebook ընկերությունը գնել է Instagram-ը, ուստի գաղտնիք չէ, որ այդ ցանցերը սերտորեն կապված են: Արդեն վաղուց երկու սոցցանցի օգտատերերը կարող են շաղկապել իրենց աքաունթները և այդպիսով կիսվել Instagram-ի հրապարակումներով Facebook-ում և հակառակը:

Նոր գործառույթը հնարավորություն կտա ստուգել շաղկապված հավելվածների ծանուցւոմներն ու արագ անցնել մեկից մյուսը, գրում է droidbug.com-ը:

Գործառույթն ուղղակի Messenger ծանուցումների ընդլայնված պատուհանը կլինի, որը գտնվում է էջի վերին աջ անկյունում: Օգտատերին ուղղակի ստացված ծանուցման մասին իրազեկելու փոխարեն, գործառույթը ցույց կտա մենյուն, որը կարտացոլի բոլոր չընթերցված ծանուցումները Facebook-ում, Instagram-ում և Messenger-ում:

Դա ունի իր իմաստը Facebook-ի համար՝ եթե մարդիկ անընդհատ տեսնեն ինչ են բաց թողել այս կամ այն սոցցանցում, նրանք ավելի շատ ժամանակ կծախսեն հավելվածներում և այդպիսով ավելի շատ մարդ կտեսնի գովազդը:

Դե իսկ օգտատերերը կկարողանան վստահ լինել, որ ոչինչ բաց չեն թողնի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---