ՀՀ-ն կզարգացնի ռազմատեխնիկական գործակցությունը Հնդկաստանի հետ20 մայիսի 2017 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է զարգացնել ռազմատեխնիկական գործակցությունը Հնդկաստանի հետ: Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար մայիսի 16-20-ը աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։ Մայիսի 16-ին տեղի են ունեցել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հնդկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Հնդկաստանի ՊՆ պլանավորման և միջազգային համագործակցության գծով քարտուղար Շամբհու Կումառանը։ Կարևորելով երկու պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ու դարավոր բարեկամական կապերը, կողմերն ընդգծել են պաշտպանական ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը հնարավորինս արդյունավետ օգտագործելու փոխադարձ շահագրգռվածությունը։ Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին, հայկական և հնդկական պատվիրակությունները վերահաստատել են դրանց վերաբերյալ երկու պետությունների ընդհանուր մոտեցումները և միջազգային կառույցներում համագործակցելու պատրաստակամությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։ Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |