Պոպով. Կողմերը համաձայն են միջազգային դիտորդների ավելացմանը

Պոպով. Կողմերը համաձայն են միջազգային դիտորդների ավելացմանը

PanARMENIAN.Net - Պայմանավորվածություն կա միջազգային դիտորդների թիվը 7 անձով ավելացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Նա հավելել է, որ կողմերը համաձայն են:

Սակայն, ըստ ռուս համանախագահի, տարաձայնությունները որոշ դետալների մասով պահպանվում են՝ ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց գործունեության ֆինանսավորման կարգը և որոշ այլ տեխնիկական հարցեր, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Պոպովը հավելել է, որ այժմ այդ հարցերի համաձայնեցմամբ է զբաղվում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ:

Ռուս համանախագահը հայտնել է նաև, որ առաջիկայում ՄԽ մյուս համանախագահների հետ կայցելի տարածաշրջան՝ քննարկելու համար հետագա ծրագրերը:

Անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ հանդիպմանը՝ Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի միջև յուրաքանչյուր հանդիպում, որտեղ քննարկվում են կարևոր հարցեր, օգտակար է:

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում պայմանավորվել են շարունակել շփումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---