Սերժ Սարգսյանը հրթիռային զորքերի ու հրետանու նոր պետ է նշանակել

Սերժ Սարգսյանը հրթիռային զորքերի ու հրետանու նոր պետ է նշանակել

PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին:

Այս մասին է հայտնում նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերն ու հրետանին նախկինում ղեկավարել է գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---