«Yandex.Տաքսի». Սակագինը կախված չէ ոչ օգտատիրոջ սմարթֆոնից, ոչ էլ կոշիկների գույնից

«Yandex.Տաքսի». Սակագինը կախված չէ ոչ օգտատիրոջ սմարթֆոնից, ոչ էլ կոշիկների գույնից

PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսի»-ի մեքենաներով երթևեկելու համար սահմանվող սակագինը կախված չէ հաճախորդի սմարթֆոնի մոդելից:

Այս մասին է հայտնել PanARMENIAN.Net –ին ծառայության մամուլի խոսնակ Վլադիմիր Իսաևը՝ մեկնաբանելով ՌԴ-ում տարածված համապատասխան տեղեկությունները:

Ավելի վաղ ռուսաստանցի մի շարք օգտատերեր հայտարարել էին, որ ուղևորության արժեքը նույն ժամին, նույն ուղղությամբ, տարբեր արժեք ունի՝ կախված սմարթֆոնի մոդելից:

«Ուղևորության արժեքի վրա հիմնականում երկու գործոն է ազդում՝ ազատ մեքենաների քանակն ու խցանումների առկայությունը: Այս երկու գործոնները մեծ քաղաքներում այնքան հաճախ են փոփոխվում, որ գինը կարող է տարբեր լինել, նույնիսկ եթե երկու օգտատեր կանգնած են կողք կողքի ու գրեթե միաժամանակ են կատարում պատվերը:Սակագինը որևէ կերպ կախված չէ ոչ սմարթֆոնի մոդելից, ոչ օգտատերի եկամուտից, տրամադրությունից ու կոշիկի գույնից», - ասել է Իսաևը:

Ընկերությունը նաև մեկնաբանել էր տարբերության մասին հայտնած օգտատերերից մեկի գրառումը՝ նշելով, թե դա «էքսպերիմենտ է, որը որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի էժան երթևեկել»: Հարցին, հնարավոր է արդյոք Հայաստանում ևս նման «էքսպերիմենտ» անցկացվի, Իսաևը պատասխանեց. «Հայաստանում դեռ այն չենք անցկացնում, բայց պլանավորում են»:

Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ, սակայն որոշ ժամերին կիրառվում է նաև թանկացում ենթադրող գործակից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---