«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

«Ծառուկյան» դաշինքից 3 պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի, Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի լիազորությունները դադարեցվել են մայիսի 29-ին:

Նրանց փոխարինողների անունները դեռևս հայտնի չեն:

Մայիսի 19-ին ԱԺ 6-րդ գումարման նիստին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում էին ներկայացրել։

Մայիսի 2-ին մի քանի տասնյակ ընտրված պատգամավոր, 9-ը՝ ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, 23-ը՝ «Ծառուկյան» դաշինքից, հրաժարվել են մանդատներից: Համապատասխան ցանկը հրապարակել է ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Այնուհետև,Դիմումը ներկայացրածներից Սերգեյ Բագրատյանն ասել է, որ տեղյակ չէր իր անունից դիմում ներկայացնելու մասին, փորձել է շփվել Գագիկ Ծառուկյանի հետ, սակայն չի կարողացել: «Ծառուկյան» դաշինքից մեկ այլ պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը հայտարարել էր, որ անձամբ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել և չի պատկերացնում՝ իր անունն ինչպես կարող էր հայտնվել պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկում։

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր ընտրված 12 անձ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ խնդրելով չեղյալ համարել ինքնաբացարկի դիմումը:Նրանք տեղեկացրել են, որ չեն հրաժարվում պատգամավորի մանդատը ստանալուց: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական թեկնածուների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի չեղարկման պահանջով 8 դիմում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---