Զանիեր. ԵԱՀԿ-ն դիտարկում է ՀՀ հետ գործակցության շարունակության հնարավորությունները

Զանիեր. ԵԱՀԿ-ն դիտարկում է ՀՀ հետ գործակցության շարունակության հնարավորությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն դիտարկում է Հայաստանի հետ համագործակցության շարունակության հնարավորությունները տարբեր ծրագրերի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

2017-ի օգոստոսին ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում կդադարի աշխատել այն վետոյի պատճառով, որը Ադրբեջանը դրել է Երևանում կազմակերպության առաքելության շարունակության վրա։

«Դեռ շուտ է խոսել կոնկրետ ծրագրերի մասին, մենք կդիտարկենք գրասենյակի աշխատանքը։ Մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքը, մեր աջակցությունը որոշակի ոլորտներում, սակայն պետք է քննարկենք ֆինանսական հարցերը»,-ասել է Զանիերը` անդրադառնալով ապագա համագործակցության ձևաչափերին, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` այդ հարցը պետք է մշակել երկրի ղեկավարության հետ։

Զանիերը ցավով նշել է, որ հնարավոր չեղավ կոնսենսուսի գալ գրասենյակի գործունեության շարունակության հարցում։

«ԵԱՀԿ-ն կշարունակի օգնել Հայաստանին ընտրությունների անցկացման հարցում։ Կան նաև բազմաթից կարևոր հարցեր, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Մենք կդիտարկենք մեր համագործակցության ապագան»,- ասել է նա։

Հայաստանյան այցի շրջանակում նախատեսված է Զանիերի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հայաստանը Հարավային Կովկասում միակ երկիրն էր, որտեղ ԵԱՀԿ-ի գրասենյակ էր գործում։ Բաքվում 2000 թվականին բացված կազմակերպության գրասենյակը դադարեցրել էր գործունեությունը 2014 թավականի հունվարի 1-ին։ 1992 թվականին Թբիլիսիում բացված ԵԱՀԿ առաքելության ժամկետը լրացել է 2008 թվականի դեկտեմբերի 31-ին։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---