Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա ներկ են լցրել

Թբիլիսիում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա ներկ են լցրել

PanARMENIAN.Net - Հուլիսի լույս 3-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում անհայտները ներկ են լցրել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա:

Գիշերվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը մաքրել է հուշարձանը, հայտնում է Apsny.ge-ն:

Ներքին գործերի նախարարությունը դե չի մեկնաբանել կատարվածը, իսկ վրացական ԶԼՄ-ները կապել են միջադեպը ադրբեջանական ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին՝ Ադրբեջանին արտահանձնելու դեպքի հետ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ձերբակալվել ու Ադրբեջանին է հանձնվել meydan.tv ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---