ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է քննարկվելու

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող բանաձև է քննարկվելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է քննարկել թիվ 354 բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Այս մասին հաղորդում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները մայիսի 16-ին Վաշինգտոնում հարձակվել են հայ, քուրդ ու եզդի խաղաղ ցուցարարների վրա, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում Էրդողանի այցի դեմ։

Կարդացեք նաև՝ Անկարան մերժել է Էրդողանի թիկնապահների գործողությունները դատապարտող ԱՄՆ բանաձևը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---