ԱՄՆ Կոնգրեսում տարածվել է հայկական խաչքարերի ոչնչացման մասին պատմող «Ջուղա» փաստագրական ֆիլմը29 նոյեմբերի 2007 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում տարածվել է «Ջուղա» փաստագրական ֆիլմը` 2005 թվականին Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) հինավուրց հայկական գերեզմանոցի եւ հայկական խաչքարերի ոչնչացման մասին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել հայկական ճարտարապետության պատմաբան Սամվել Կարապետյանը, ֆիլմի 2000 կրկնօրինակները տարածել է Հայկական ճարտարապետությունն ուսումասիրող կազմակերպությունը (RAA), Լոս Անջելեսում գտնվող RAA-ի բաժանմունքի հետ համատեղ` ֆիլմը տարածվել է ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ ոչ կառավարական կազմակերպություններում: Ս.Կարապետյանը հաղորդել է նաեւ, որ 2008 թվականին բացի ֆիլմի անգլերեն տարբերակից կարվեն կրկնօրինակներ եւս 5 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն: «Առաջին իսկ ցուցադրումներից հետո ֆիլմը շատ ուժեղ տպավորություն գործեց: Ստրասբուրգում ցուցադրվելուց հետո Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ դատապարտեցին Ադրբեջանի բարբարոսական քաղաքականությունը»,-ասել է Կարապետյանը: RAA-ն ծրագրում է ստեղծել եւս մի քանի փաստագրական ֆիլմեր, որոնք պատմում են հուշարձանների ոչնչացման մասին ներկայիս Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |